Мама

Мама готовит ужин. Дети ей помогают .Оля моет овощи для салата. Миша чистит картошку. Мама заваривает вкусный чай.

1.Что делает мама? Мама готовит ужин.

2.Кто помогает маме? Дети помогают маме.

3.Как зовут детей? Оля, Миша.

4.Что делает девочка? Оля моет овощи для салата.

5.Что делает мальчик? Миша чистит картошку.

6.Кто заваривает чай? Мама заваривает вкусный чай.

Present simple-ներկա ժամանակ/present continuous tense-ներկա շարունակական ժամանակ

Present simple-Ներկա ժամանակAlways-միշտ Usually-հաճախ Sometimes-երբեմն every day-ամեն օր

I read and write every day-Ես ամեն օր կարդում և գրում եմ ։

Present continuous tense-Ներկա շարունակական ժամանակNow-հիմա At the moment –այս պահին   Am, is , are , verb+ ing

I am reading and writing now.-Ես հենց հիմա կարդում և գրում եմ ․

Present simple or Present Continuous tense. Ներկա կամ  ներկա  շարունակական․

  1. You usually sing and dance.-You are singing and dancing now.
  2. We always translate texts.-We are translating texts now.
  3. They play computer games every day. They are playing computer games now.
  4. I paint a picture every day. I am painting a picture now.
  5. We cook every day. We are cooking now.
  6. We play in the yard every day. We are playing in the yard now.
  7. Sona and Helen talk every day. Sona and Helen are talking now.
  8. Hayk and Gor play football every day. Hayk and Gor are playing football now.
  9. Luse and Anahit eat together every day. Luse and Anahit are eating together now.
  10. Narek and Martin play chees every day. Narek and Martin are playing chess at the moment.

Change the sentences into Present continuous tense.Նախադասությունները փոխի՛ր ներկա շարունակական ժամանակաձևի․

  1. I ride a horse every week-I am riding a horse now.
  2. They water the flowers every day-They are watering the flowers now.
  3. We play football every evening-We are playing football now.
  4. He always paints pictures-He is painting pictures now.
  5. She usually reads books-She is reading book now.

Նամակ Թևթևիկին

Բարև սիրելի Թևթևիկ:
Ես համոզված եմ, որ դու դեռ շա՜տ ես ապրելու։ Դու մի մտածիր թե քանի օր ես ապրելու։ Դրա փոխարեն խաղա՛, երգի՛, պարի՛ քո ընկերների հետ։ Արա այն ինչ ուզում ես, բայց մի վատնի քո ժամանակը տխուր մտքերի վրա և մի լսիր բոլոր նրանց, ովքեր ասում են, որ քո կյանքի տևողությունը ընդամենը մեկ օր է։ Ես համոզված եմ, որ նրանք ճիշտը չգիտեն։ Կարևորը դու ուրախ ապրի և վայելի քո կյանքի ամեն պահը։

Սիրով՝ Տիգրանից Թևթևիկին

Occupations

I want to tell you about some occupations. My father is a sportsman. My mother is a teacher. My grandfather is a driver. My grandmother is a cook. My uncle is a doctor. My aunt is a nurse. My cousin wants to be a pilot when he grows up. I want to be an artist when I grow up. What about you?

Listen

Watch

Play

Բառարան / Vocabulary:

  • Occupation – մասնագիտություն
  • Sportsman-մարզիկ
  • Driver – վարորդ
  • Cook – խոհարար
  • Doctor-բժիշկ
  • Nurse-բուժքույր
  • Teacher – ուսուցիչ
  • Pilot – օդաչու
  • Artist-նկարիչ

Առաջադրանքներ / Tasks:

1. Լրացրեք նախադասությունները / Complete the sentences:

  • My father is a sportsmen.
  • My mother is a teacher.
  • My uncle is a doctor.
  • My aunt is a nurse.
  • I want to be a astronaut when I grow up.

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը անվանում են նաև Սուրբ Զատիկ: Զատիկը շարժական տոն է, այսինքն ՝ յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այն նշվում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը ժամանակահատվածում: Այս տարի մենք տոնեցինք Սուրբ Զատիկը ապրիլի 20-ին: «Զատիկ» նշանակում է զատվել, ազատվել մեղքերից և վերադառնալ դեպի Աստված:
Ես նույնպես, ամեն տարի, մեծ ուրախությամբ նշում եմ Սուրբ Զատիկը իմ ընտանիքի հետ: Մենք ներկում ենք զատկական ձվերը և երեկոյան, պատարագից հետո հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ: Մեր սեղանին լինում է չամիչով ու չրերով պատրաստված բրնձե փլավը, ձուկը, տապակած կանաչին, հայկական հալվան, քաղցր կաթնահունցը և իհարկե կարմիր գինին: Զատկական սեղանի բոլոր ուտեստները ունեն իրենց խորհուրդը: Ձուն խորհրդանշում է նոր կյանքը: Ձուկը խորհրդանշում է Քրիստոսի հրաշքներից մեկը, երբ նա անապատում ունենալով ընդամենը մեկ հաց ու մեկ ձուկ, կարողանում է դրանք այնքան շատացնել, որ բոլոր հավատացյալները կշտանում են: Բրինձը խորհրդանշում է մարդկությունը, իսկ չամիչներն ու չրերը՝ քրիստոնյաներին: Կարմիր գինին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը:
Սուրբ Զատիկի օրը, բոլոր քրիստոնյաները միմյանց ողջունում են. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ծաղկազարդի ծեսը մեր դպրոցում

Այսօր մեր դասարանը մանկապարտեզի երեխաների հետ տոնեց Ծաղկազարդը: Մենք խաղացինք ազգային խաղեր՝ ցլակռիվ, մուկն ու կատուն, երգեցինք «Խնկի ծառը» և «Զատկե զատիկ է» ազգային երգերը: Մենք իրականացրեցինք նաև զատկական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին մեկից հինգերորդ դասարանների սովորողների պատրաստած աշխատանքները: Իմ պատրաստած փայտե ձվիկը ես նվիրեցի իմ մայրիկին:

Ներկած ձվի գաղտնիքը

Կար- չկար մի ձու կար, որը կախարդական է։ Նա կարողանում  էր բոլորի երազանքները կատարել։ Եվ երազում էր, որ ինքը դառնա մարդ։ Նա կատարում էր երազանքները, բայց իր երազանքը չէր կարողանում կատարել։ Նա մի օր որոշեց գտնել մի փերու, որ օգնի իրեն մարդ դառնալ։ Նա քայլում էր ու քայլում, որ գտներ փերուն, մեկ էլ մի փայլուն թիթեռնիկ երևաց երկնքում։ Ձվիկը աչքերը տրորեց և  տեսավ, որ թիթեռնիկն իջավ գետնին ու դարձավ գեղեցիկ փերի։ Ձվիկը մոտեցավ նրան  ու ասաց,որ ինքը սովորական ձու է, բայց շատ է ուզում մարդ դառնալ։

Փերին ժպտաց ու ասաց․

  • Եթե ուզում ես մարդ դառնալ, պետք է շատ կարդաս։ Ահա գրքերը։ Եթե այս բոլոր գրքերը կարդաս, խոստանում եմ, որ քեզ հրաշալի մարդ կդարձնեմ։

«Մհեր Մկրտչյանի անվան» արտիստական թատրոնում

Այսօր մեր դասարանը ճամփորդեց դեպի «Մհեր Մկրտչյանի անվան» արտիստական թատրոն՝ դիտելու Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ներկայացումը: Բեմադրված էին «Շփոթ պապը», «Թափանցիկ Ջակոմոն», «Թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին»,«Բրիֆ, բրուֆ, բրաֆ», «Քնել ու արթնանալ» հեքիաթները: Ամենից շատ ես հավանեցի «Թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին» բեմադրությունը: Այն շատ զվարճալի էր: Ջովանինիոյի դերակատարը ներկայացման ընթացքում ասաց, որ դեռ պետք է պարապի քթեր ձեռք տալով և եկավ դահլիճ ու սկսեց ձեռք տալ մեր քթերին: Մենք շատ ծիծաղեցինք:
«Մհեր Մկրտչյանի անվան» արտիստական թատրոնը ինձ շատ դուր եկավ: Ես առաջին անգամ էի այնտեղ լինում: Իմ բակային ընկերներին անպայման խորհուրդ կտամ գնալ այդ թատրոն և նայել «Հեքիաթներ հեռախոսով» ներկայացումը: